23.11.2024
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթություն չէ. նախարար
prev Նախորդ նորություն

Հայաստանում Ֆրանսիական համալսարանը տարածք կստանա Ագրարային համալսարանի շենքում

Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանում Ֆրանսիական համալսարանին տարածք հատկացնել Ազգային ագրարային համալսարանի շենքում։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հոկտեմբերի 31-ի նիստում։


Համագործակցությունը միտված է Հայաստանում ագրարային բարձրագույն կրթության համակարգի արդիականացմանը՝ հաշվի առնելով ֆրանսիական հարուստ փորձը և համապատասխանեցնելով Բոլոնիայի գործընթացին։ Ֆրանսիական համալսարանն իր միջոցներով կիրականացնի թե՛ հատկացված տարածքների, թե՛ ընդհանուր օգտագործման վայրերի վերանորոգումը, ներառյալ կենտրոնական մուտքը, աստիճանավանդակները, վերելակը, մարզադահլիճը, ճաշարանը և հանդիսությունների դահլիճը։


Այս փոփոխությունների կապակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին կտրամադրվեն նոր տարածքներ՝ ճարտարապետության և շինարարության ֆակուլտետի տեղափոխման համար, որը ներկայումս գտնվում է Ագրարային համալսարանի առաջին մասնաշենքի հինգերորդ հարկում։