23.11.2024
Ռուս դիվանագետները այցելել են «Քոչար-125. Անցնելով ժամանակն ու տարածությունը» ցուցահանդես
prev Նախորդ նորություն

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթություն չէ. նախարար

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:


Նրա խոսքով՝ Հայաստանի ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը Հայաստանի շուրջ խաղաղության և կայունության ապահովումն է.


"Սրա շրջանակում թիվ մեկ քայլն ու ուղղությունը, որ դիտարկում են, որի ուղղությամբ ջանքեր են գործադրում, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն է",- ասաց նա։


Նույն կոնտեքստում նա նշեց, թե պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը ԱԳՆ օրակարգը չէ։