Պաշտոնական Երեւանը չի շտապում հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգ մեկնելու հրավերը, թե ոչ։ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բոլոր այցերը լուսաբանվում են, եթե նման որոշում լինի՝ կտեղեկացնենք», - ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ ավելացնելով. «այս պահին դեռ որևէ հստակ որոշման մասին չեմ կարող խոսել», գրում է «Փաստինֆոն»։