26.11.2024
Թուրքիայում ռազմական հեղաշրջում է. Էրդողանը դիմել է ժողովրդին
prev Նախորդ նորություն

Ձերբակալվել է «Ինջիրլիք» ավիաբազայի հրամանատարներից մեկը

Թուրքիայում տեղակայված ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող «Ինջիրլիք» ավիաբազայի հրամանատարներից մեկը՝ Գեներալ Բեքըր Էրջան Վանը, ձերբակալվել է այդ երկրում հուլիսի 16-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեղադրանքով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայի ղեկավարությունը հուլիսի 16-ին արգելափակել էր ռազմակայանի մուտքը: «Ինջիրլիք»-ի օդային տարածքը նույնպես փակ էր թռիչքների համար, ինչպես նաև արգելված էին թռիչքները ռազմակայանից: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, գեներալ Էրջան Վանից բացի ձերբակալվել են «Ինջիրլիք» ռազմակայանի ևս 10 բարձրաստիճան զինվորականներ:

Նախօրեին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ «Ինջիրլիք» ավիաբազայի զինվորականները (իսկ ավիաբազան ԱՄՆ-ը օգտագործում է «Իսլամական պետության» դիրքերին հարվածելու համար) մասնակցել են ռազմական ապստամբությանը: Այն մասին, որ ԱՄՆ-ից կարող են կազմակերպած լինել հեղափոխության փորձը հայտարարել էր նաեւ Թուրքիայի աշխատանքի նախարար Սուլեյման Սոյլուն՝ նշելով, որ Վաշինգտոնը ապաստարան է տրամադրում Ֆեթուլահ Գյուլենին, ում Անկարան համարում է հեղափոխության ոգեշնչողը:

Թուրքական իշխանությունների հայտարարություններին պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ով Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում ասել է, որ հեղափոխության փորձում ԱՄՆ-ի մեղսակցության մասին հայտարարությունները սուտ են: Նա նշել է, որ նման հայտարարությունները վնաս են հասցնում երկկողմ հարաբերություններին: