5.05.2024
ՀՀ-ն պաշտպանել Է ՌԴ բողոքը ԵԽԽՎ-ում՝ կապված բնիկ ժողովուրդների մասին Ուկրաինայի օրենքի հետ
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը դեմ է ՄԱԿ-ի ԱԽ կազմի ավելացմանը «հավաքական Արեւմուտքի» երկրների հաշվին

Ռուսաստանն ուղղակիորեն դեմ է արտահայտվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ավելացմանը «հավաքական Արեւմուտքի» երկրների հաշվին։ Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


«Մենք շեշտը դնում ենք այն բանի վրա, որ Անվտանգության խորհրդի ցանկացած բարեփոխում պետք է ստանա առավելագույն լայն հավանություն եւ հանգեցնի Անվտանգության խորհրդի առավել հավասարակշռված կազմին։ Մենք ուղղակիորեն դեմ ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «հավաքական Արեւմուտքի» պետությունների թվի ավելացմանը, որոնք այնտեղ արդեն իսկ բավարար են, նրանց թվին են պատանում Գերմանիան եւ Ճապոնիան», - ասել է Պոլյանսկին «Իզվեստիային» տված հարցազրույցում:


Նրա խոսքով՝ պետք է հավասարակշռել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը, իսկ խոսքը պետք է գնա զարգացող պետությունների կազմի ավելացման մասին։ Դրա հետ մեկտեղ Պոլյանսկին օպտիմալ թվով է համարում շուրջ 20 երկրները:


«Բարեփոխումների մեր մոտեցումը չի ենթադրում մեխանիկական ընդլայնում՝ «եկեք ներկայացուցչական լինենք 15 անդամների փոխարեն 50 անենք» սկզբունքով։ ԱԽ-ն պետք է մնա աշխատանքային և կառավարելի մարմին։ Նույնիսկ այսօր շատ ժամանակ եւ ջանք է պահանջում ընդհանուր դիրքորոշման գակը: Եթե կազմն էապես ընդլայնվի, ապա կմեծանան համակարգման հետ կապված խնդիրները։ Այդ պատճառով օպտիմալ ենք համարում 20-ը փոքր պետություններից», - հավելել է Պոլյանսկին։

Տաջիկստանն օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից Աֆղանստանում իրադրության պատճառով
Հաջորդ նորություն next
 Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
03.05.2024
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան