22.11.2024
Ինչպե՞ս սկսվեց և ավարտվեց ապրիլյան պատերազմը. գեներալի հարցազրույցը
prev Նախորդ նորություն

Աստանայում հնարավոր է կայանա Սարգսյան-Պուտին հանդիպումը

Հնարավոր է` մայիսի 31-ին Աստանայում հանդիպեն Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը: Այս մասին Մոսկվայում մի խումբ հայ լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ-ի բաժնի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին:

«Մայիսի 31-ին Աստանայում նախատեսված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների հերթական հանդիպումը և չի բացառվում, որ դրա շրջանակում տեղի ունենա նաև Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը»,- ասել է նա:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին Պավլովսկին նշել է, որ դրանք գործընկերային ե, մինչդեռ Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունները բնութագրվում են ինչպես ռազմավարական համագործակցություն:

«Գործընկերությունը նշանակում է փոխգործակցություն, ռազմավարականը նշանակում է, որ փոխգործակցությունը երկարատև բնույթ ունի` օբյեկտիվ հիմքով: Ռուս-ադրբեջանական փոխգործակցության օբյեկտիվ հիմքերը հասկանալի են ` աշխարհագրական դիրքը, տնտեսական կապերը, Ռուսաստանում հսկայական ադրբեջանական սփյուռքի գոյությունը: Հենց դա ենք մենք կոչում ռազմավարական գործընկերություն: Բայց, անշուշտ, Ադրբեջանը չի հանդիսանում Ռուսաստանի այնպիսի գործընկերը, ինչպիսին Հայաստանն է»,- նշել է նա:

Ռուս պաշտոնյան նաև ընդգծել է, որ ՌԴ-Ադրբեջան և ՌԴ-Հայաստան հարաբերությունների տարբերությունը նա է, որ Հայաստանի հետ Ռուսաստանն ունի բազմաթիվ համաձայնագրեր, այդ թվում և փոխգործակցության: «Ասել, որ այդ հարաբերությունները Ռուսաստանում ընկալվում են հավասարազոր ` ճիշտ չէ»,- հավելել է Ալեքսեյ Պավլովսկին: