2.04.2025
Լուսանկարը` mfa.am
prev Նախորդ նորություն

Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից 2024 թվականին. ԱԳՆ հայտարարություն

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է արել երկրի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հանդեպ ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ։


Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ արտաքին գործերի գերատեսչությունը հաստատել է, որ հայկական կողմը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը «ՀԱՊԿ 2024 թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ որոշման ստորագրումից ձեռնպահ մնալու և կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց հրաժարվելու մասին։


Նախարարությունից նշել են նաև, որ ՀԱՊԿ ներքին ընթացակարգերի համաձայն՝ կազմակերպության ամենամյա բյուջեի վերաբերյալ տեղեկատվությունը հանրային բնույթ չի կրում։


Հայաստանի իշխանությունների այս որոշումը հետևել է կազմակերպության հասցեին մի շարք քննադատական հայտարարություններից հետո։ Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը հայտարարել էր, որ եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ ՀԱՊԿ բյուջե չվճարի իր անդամավճարը, կազմակերպության անդամ երկրները «կարող են տարբեր սցենարներ դիտարկել»։


Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում լարվածությունն արդեն երկար ժամանակ աճում է։ 2024 թվականի մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց հրաժարվելու մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 14-ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը։


Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին, ավելացնելով, որ կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծում երկրի ինքնիշխանության համար։


Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը՝ կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։

Լուսանկարը` mil.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mil.am
31.03.2025
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ են բացել Սյունիքի Խնածախ գյուղի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն