22.05.2025
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ են բացել Սյունիքի Խնածախ գյուղի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն

Լուսանկարը` mil.am
Լուսանկարը` mil.am

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան։


Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը կոչ է արել ադրբեջանական կողմին հետաքննել Խնածախ բնակավայրի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հայկական կողմը նաև հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ին՝ ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 04:35-ը, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հաստատել է պատրաստակամությունը հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք հայկական կողմին փոխանցելու դեպքում։

Բաքվում մեկնարկել է Ալիև-Շտայնմայեր դեմ առ դեմ հանդիպումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mediamax.am
19.05.2025
Բաքվի նախապայմանները չեն խոչընդոտի խաղաղության պայմանագրին. Ալեն Սիմոնյան