17.03.2025
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Վարդանյանի փաստաբանը դիմել է ՀՀ ղեկավարությանը Թրամփի խորհրդականի հայտարարությունից հետո

Լուսանկարը` Բաքվում տեղի ունեցած դատական նիստից
Լուսանկարը` Բաքվում տեղի ունեցած դատական նիստից

Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը ոգևորությամբ է արձագանքել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի վերջերս արված հայտարարությանը, որը ընդգծել է Ադրբեջանում հայ գերիների ազատման անհրաժեշտությունը խաղաղության գործընթացի համատեքստում։


«Սա ԻՐՈՔ ԿԱՐԵՎՈՐ իրադարձություն է։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը ոչ միայն ընդգծեց նախագահի հավատարմությունը Կովկասում խաղաղությանը և խաղաղության պայմանագիր ստորագրելու անհրաժեշտությունը, այլ նաև, որ Ադրբեջանում հայ, քրիստոնյա քաղբանտարկյալները, այդ թվում՝ իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանը, նույնպես պետք է ազատ արձակվեն», - գրել է Գենսերը X սոցիալական ցանցում։


Փաստաբանը նաև դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ խնդրելով կարդալ Ուոլցի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որտեղ ընդգծվում է ոչ միայն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ավարտի, այլև հայ գերիների ազատ արձակման անհրաժեշտությունը։ «Կարծում եմ, որ դուք լիովին համաձայն եք Թրամփի վարչակազմի հետ այս առանցքային հարցում», - ավելացրել է Գենսերը։


Հիշեցնենք, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը X-ում իր հայտարարության մեջ գրել էր, որ խաղաղության համաձայնագիրը Ադրբեջանի և Հայաստանի միջև պետք է ավարտվի, և բանտարկյալները պետք է ազատ արձակվեն։


«Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի. Այս շաբաթ ես զրուցեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի ազգային անվտանգության հարցերով խորհրդական պարոն Հիքմեթ Հաջիևի հետ։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ քայլ են կատարել առաջ և համաձայնել են խաղաղության պայմանագրին։ Ես ասացի նրան, որ մենք այժմ պետք է ավարտենք այս խաղաղության համաձայնագիրը, ազատ արձակենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու համար: Ամերիկայի ոսկե դարը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և մենք չենք դադարի աշխատել, քանի դեռ դա տեղի չի ունեցել», - գրել է Ուոլցը։


Նշենք, որ Բաքուն հաստատում է, որ ունի 23 հայ գերի, չնայած նրան, որ հայկական կողմը փաստացի տեղեկություններ ունի 32 գերիների մասին։

Լուսանկարը` parliament.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
17.03.2025
Ուիտքոֆը մեկնեց Բաքու, Արևմուտքն այժմ այլ առաջնահերթություններ ունի. պատգամավոր