Հայաստանը պատրաստ է առողջության ապահովագրության համակարգի նեդրմանը. նախարար

80

Հանրության մի ստվար մասը պատրաստ է առողջության ապահովագրության համակարգի նեդրմանը, ինչը տեղի կունենա մոտակա մի քանի տարիների ընթացքում: Այս մասին գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


«Կուզենամ անպայման ֆիքսենք, որ այն մեր քաղաքացիների սոցիալական պաշտպանությանն ուղղված համակարգ է, և ոչ թե ֆինանսական համակարգ, ինչպիսին կամավոր ապահովագրությունն է։ Այն ապահովելու է այսպես կոչված աղետալի առողջապահական ծախսերի (catastrophic health expenditures) վերացումը համակարգում ներգրավված բոլոր անձանց համար, որոնք դեպքերի մի մասում բերում էին ընտանիքների աղքատացման։ Նոր համակարգի ներդրման ժամանակ այսօր գործող բոլոր պետական երաշխիքները մնալու են ուժի մեջ։


Մոտակա ամիսներին նաև կներկայացնենք առողջության ապահովագրության հայեցակարգը հանրային լայն քննարկումների համար»,- Facebook-ի իր էջում գրել է նախարարը:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...