Կապ է հաստատվել Նախիջեւանի հետ, որ կրակոցները չկրկնվեն․ Դավիթ Տոնոյան

153

Սահմանին կան որոշ հատվածներ, որտեղ որոշակի լարվածություններ են նկատվում, բայց անհանգստանալու խնդիր չունենք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, ՊՆ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:


«Զուտ ինժեներական աշխատանքներ են կատարվում, երկկողմանի փորձում են դադարեցնել»,-հավելեց Տոնոյանը:


Անդրադառնալով Նախիջեւանի ուղղությամբ հնչած կրակոցներին, պաշտպանության նախարարն ասաց. «Կրակոցը եղել է ոչ նպատակային, այսինքն ոչ թիրախավորող: Ամեն դեպքում մենք միջոցներ ենք ձեռնարկել, նաեւ կապ է հաստատված Նախիջեւանի Հանրապետության հարեւանների հետ, որ չկրկնվեն այդ դեպքերը»:


Նախարարը հստակեցրեց, որ խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած օպերատիվ կապի մասին է. «Դեպքը պատահում է, ստուգում ենք, զգուշացնում ենք, մյուս կողմը միջոցներ է ձեռնարկում: Սա միջնորդված կապ է, խոսում ենք նշանակված պաշտոնյաների միջոցով: Այսինքն նորմալ, շատ դրական գործընթաց է»,-ընդգծեց Դավիթ Տոնոյանը:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...