Էթիկայի հանձնաժողովը Արգիշտի Քյարամյանի նկատմամբ վարույթ է հարուցել

92

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հուլիսի 8-ի որոշմամբ Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի նկատմամբ վարույթ է հարուցել: Այս մասին հայտնել են հանձնաժողովից:


Վարույթը հարուցվել է Փաստերի ստուգման հարթակի (Fip.am) հրապարակման հիման վրա։ Հուլիսի 5-ին կայքը «Արգիշտի Քյարամյանի հայտարարագիրն ամբողջական չէ. թաքցված բնակարանի հետքերով» վերնագրով հետաքննություն էր հրապարակել ներկայացնելով, որ Արգիշտի Քյարամյանի կողմից ներկայացված հայտարարագրերում առկա կեղծ տվյալներ կան եւ նա թաքցված բնակարան ունի, որը չի արտացոլվում հայտարարագրում:


Փաստերի ստուգման հարթակը (Fip.am) փաստացի ղեկավարում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագարերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նա ՊՎԾ-ի նախկին պետ Դավիթ Սանասարյանի մտերիմներից է եւ մշտապես քննադատում է ԱԱԾ-ին Սանասարյանի նկատմամբ պաշտոնական դիրքը չարաշահելու հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար:


Ինչպես հաղորդում են հանձնաժողովից, հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 5-րդ մասով (հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը) նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...