Քաղաքագետ. Վրաստանում հակառուսական ցույցերը ներքաղաքական ենթատեքստ ունեն

Վրաստանում հակառուսական ցույցերն ավելի շատ Վրաստանի ներքաղաքական իրավիճակով են պայմանավորված: Երկրում արդեն վաղուց գնում է պայքար Բիձինա Իվանիշվիիի և Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցների միջև: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Արկադի Դուբնովը:


ՌԴ-ն ի պատասխան հակառուսական ցույցերի դադարեցրել է օդային հաղորդակցությունը Վրաստանի հետ:


Փորձագետ Եվգենի Գորյուշկինը հայտարարել է, որ Կրեմլի այս որոշումը ավիահաղորդակցության հետ կապված զգալիորեն կհարվածի Վրաստանի տնտեսությանը, հատկապես զբոսաշրջային ոլորտին:

Նա հավելել է, որ Վրաստանի իշխանությունները հասկանում են, որ առանց ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցության անհնար է խոսել Վրաստանի լիարժեք զարգացման մասին:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...