Սլովակիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

278

Սլովակիան հունիսի 4-ին վավերացրել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այս մասին Favebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:


«Սլովակիան այդ մասին տեղեկացրել է ԵՄ խորհրդին»,- գրել է նա:


Նշենք, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել են Հայաստանը, Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, ՄԹ-ն, Հունգարիան, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Ֆինլանդիան:

Տպել

Загрузка...