Հույս ունենք, որ գազի շուրջ ՌԴ հետ կկարողանանք հասնել համաձայնության. Փաշինյան

83

Գազի շուրջ քննարկումներն ու բանակցությունները ռուսական կողմի հետ շարունակվում են: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Հայաստանը և Ռուսաստանը շարունակում են քննարկումները մինչև 2030 թվականի համար գազամատակարարման գլխավոր սխեմայի նախագիծը համաձայնեցնելու շուրջ»,- նշեց նա:


Փաշինյանի խոսքով, ՀՀ-ն իր դիրքորոշումը հստակ արտահայտել է.


«Հույս ունենք, որ Ռուսաստանի մեր գործընկերների հետ կկարողանանք հասնել համաձայնության»,- հավելեց Հայաստանի վարչապետը:


Հիշեցնենք, ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն վերջերս հայտարարել էր, որ ՌԴ-ն ու Հայաստանը մեծ ուշադրություն են դարձնում գազային ոլորտում փոխգործակցությանը և ցանկանում են մշակել գազամատակարարման գլխավոր սխեմայի նախագիծը մինչև 2030 թվականի համար: 


«Մշակվում են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային թեմաները: Օրինակ՝ պայմանավորվածություն կա մինչև 2030 թվականի համար համաձայնեցնել գազամատակարարման և գազաֆիկացման գլխավոր սխեմայի նախագիծը», - ասել էր ռուս պաշտոնյան:


ՌԴ-ի ու ՀՀ-ի միջև Գազի առք ու վաճառքի մասին պայմանագրի ժամկետն ավարտվել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին: Այդ պահին գործում է «Գազպրոմ էքսպորտ»-ի և «Գազպրոմ Արմենիա»-ի միջև լրացուցիչ համաձայնագիրը, որին համապատասխան որոշվում է Հայաստանի համար գազի սակագինը 2019 թվականին:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...