Հրթիռակոծվել է Քեսաբի Էսկյուրան գյուղը. երկու հայ է վիրավորվել

Զինյալ ահաբեկչական խմբավորումները մայիսի 6-ին, կեսօրից հետո հրթիռակոծել են Սիրիայի Քեսաբի շրջանի Էսկյուրան գյուղը։ Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը։


Երեք հրթիռներն ընկել են Էսկյուրան։


Հրթիռակոծության հետևանքով երկու հայ վիրավորվել են: Նրանց անմիջապես տեղափոխել են Լաթաքիայի հիվանդանոց։


Վիրավորների առողջական վիճակը կայուն է:

Տպել

Загрузка...