Ժամանակ է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի հայ ժողովրդի ցեղասպանությունը. հայտարարություն

287

Ապրիլի 24-ին Իսրայելում կրկին վեր է հանվել Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը: Քնեսեթի՝ խորհրդարանի անդամները կոչ են արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը ոգեկոչման օրը՝ ապրիլի 24-ին:


Ինչպես հայտնում է The Jerusalem Post-ը, ընդդիմադիր կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը հայտնել է, այժմ ժամանակ է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի հայ ժողովրդի ցեղասպանությունը: «Այսպիսով վերջ դնի նաեւ թուրքական ճնշումներին ենթարկվելուն», - ասել է նա:


Քաղաքական գործչի կարծիքով, Իսրայելը բարոյական և պատմական պատասխանատվություն ունի հիշելու ցեղասպանությունը և առաջնորդվելու «այլևս երբեք» կարգախոսով: «Սա ճիշտ է ցանկացած երկրի համար», - հավելել է նա Twitter-ում:


Նա նաև հայտնել է, որ մտադիր է կրկին առաջադրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը և հույս է հայտնել, որ կոալիցիան կաջակցի իրեն:


«Մերեց» կուսակցության անդամ Մոսսի Ռազը թվիթերյան իր էջում գրել է. «Այսօր մենք նշում ենք հայ ժողովրդի հոլոքոստը: Նրանց մեկ երրորդը կոտորվել է թուրքերի ձեռքով: Ժամանակը եկել է Իսրայելի համար պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»:

Տպել

Загрузка...