Լավրով. ԻՊ-ը հաստատվում է Աֆղանստանի հյուսիսում՝ Ռուսաստանի դաշնակիցների սահմանների մոտ

133

Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման անդամները հաստատվում են Աֆղանստանի հյուսիսում՝ Ռուսաստանի դաշնակիցների ու գործընկերների սահմանների մոտ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:


Նախարարն ընդգծել է, որ Մոսկվան ավելի հաճախ է ստանում տվյալներ ամերիկացիների կողմից ԻՊ-ի անդամներին Իրաք ու Աֆղանստան տեղափոխելու մասին: Ըստ նրա՝ Մոսկվայի մտավախությունը կապված է նրա հետ, որ այդ փաստերն ապացուցում են վերլուծաբանների ենթադրություններն առ այն, որ Աֆղանստանը ցանկանում են ԻՊ-ի նոր պլացդարմի վերածել:


«Նրանք հաստատվում են Աֆղանստանի հյուսիսում: Դա մոտ է մեր դաշնակիցներին ու ռազմավարական գործընկերներին: Սա լրջագույն հարց է»,- ասել է նա RT France-ին, Paris Match-ին ու Figaro-ին տված հարցազրույցում:

Տպել

Թեմայի այլ նորություններ