Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ֆինանսապես օգնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը

492

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ֆինանսապես օգնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Հորդորը նա հրապարակել է Facebook-յան իր էջում:


«Սիրելի հայրենակիցներ, եթե դուք ցանկություն եւ հնարավորություն ունեք ֆինանսապես աջակցել «Քաղաքացիական պայմանագրին», աշխարհի ցանկացած կետից կարող եք օնլայն փոխանցումներ կատարել:


Շնորհակալ ենք ձեր նվիրատվությունների համար: Ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոր կայքն է գործարկվել եւ նրա բովանդակությանը նույնպես կարող եք ծանոթանալ»,- գրել է նա:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ