24.11.2024
Որևէ խնդիր չկա. ՀՀ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ ԽՎ նիստը Մոսկվա տեղափոխելու մասին
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։


Դրանում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով ընդունեցի Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին լուրը: Մենք խստորեն դատապարտում ենք բռնության այդ գործողությունը: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցում եմ զոհերի հարազատներին և բարեկամներին, բոլոր տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում»:


Հատկանշական է, որ ինչպես Փաշինյանի, այնպես էլ նախագահ Արմեն Սագսյանի  ցավակցական հեռագրերում չի նշվում որեւէ պետության ղեկավարի անուն, որին սովորաբար հասցեագրված են լինում ցավակցական հեռագրերը։


Սա կարող է բացատրվել թերեւս այն հանգամանքով, որ Ղրիմը դե ֆակտո Ռուսաստանի մաս է, դե յուրե այն Ուկրաինայի մաս է համարվում։


Հիշեցնենք, նախօրեին Ղրիմի Կերչ քաղաքի ուսումնարանի ուսանողը կրակ է բացել ուսանողների նկատմամբ, որի հետեւանքով զոհվել է 20, վիրավորվել ավելի քան 50 մարդ:


Նախապես հայտարարվել էր, որ կատարվածը ահաբեկչություն է, ինչը հետագայում հերքվեց: