24.11.2024
Ռոբերտ Քոչարյանը կստեղծի կուսակցություն ու կդառնա ընդդիմություն
prev Նախորդ նորություն

Որևէ խնդիր չկա. ՀՀ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ ԽՎ նիստը Մոսկվա տեղափոխելու մասին

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը որևէ խնդիր չի տեսնում նրանում, որ ՀԱՊԿ խորհրդարանական վերահաժողովի նիստը Երևանից տեղափխվել է Մոսկվա: Այս մասին նա ասաց լրագրողների հարցադրմանն ի պատասխան՝ հորդորելով այդ հարցին ավելի պրագմատիկ մոտենալ:


«Չգիտեմ, թե այս պահին խորհրդակցությունը մեր գործընկերների հետ ինչպիսին է, բայց մոտեցումը պետք է պրագմատիկ լինի: Որևէ խնդիր այդ որոշման մեջ չեմ տեսնում», - նշեց նա:


Հիշեցնենք, օրերս Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարեց, որ նման որոշում է կայացվել.


​​​​​​​«Որոշվել է ՀԱՊԿ ԽՎ միջխորհրդարանական վեհաժողովի անցկացումը տեղափոխել: Այդ մասին Դումայի Խորհրդում հայտարարեց Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Կանցկացնենք հոկտեմբերի 29-30-ին Մոսկվայում, այլ ոչ թե Հայաստանում»,- ասել էր նա: Կալաշնիկովի խոսքով` որոշումը կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականի հետ: