Թուրքիան երբեք չի դառնա ԵՄ անդամ․ Մանֆրեդ Վեբեր

228

Գերմանիայի պահպանողական քաղաքական գործիչ Մանֆրեդ Վեբերը, ով, ինչպես սպասվում է, հաջորդ տարի փոխարինելու է Եվրոպական հանձնաժողովի գործող նախագահ Ժան-Կլոդ Յունկերին, ասել է, որ Թուրքիան երբեք չի դառնա Եվրամիության անդամ:


Վեբերը հայտարարել է, որ  Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելու վերաբերյալ բանակցությունները կավարտեն, եթե նա ընտրվի Հանձնաժողովի նախագահ։


«Եթե հանձնաժողովը ղեկավարեմ ես, պետք է ասեմ, որ Թուրքիան չի անդամակցի Եվրամիությանը»,- ասել է Վեբերը:

Տպել

Թեմայի այլ նորություններ