Պեսկովը մեկնաբանել է Թրամփի խոսքերը Պուտինի մասին

193

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBC-ի հետ զրույցում հայտարարել է, որ հնարավոր է համարում այն փաստը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կապ ունենա պատվերով սպանությունների հետ:


Լրագրողի հարցին` կարծո՞ւմ է ինքը, որ Պուտինը կապ ունի քաղաքական սպանությունների և թունավորումների հետ, Թրամփը պատասխանել է. «Հավանաբար, ունի»:


ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահի խոսքերը` ասելով, որ նա որևէ ուղիղ մեղադրանքով հանդես չի եկել Վլադիմիր Պուտինի հասցեին, բացի դրանից` ապացույցներով հիմնավորած մեղադրանքներ ՌԴ նախագահի հասցեին չկան և չեն կարող լինել:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ