27.04.2024
ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները կշարունակվեն հոկտեմբերին. Մամեդյարով
prev Նախորդ նորություն

Բաքուն սպառնում է Փաշինյանին. Ղարաբաղը կլինի Ադրբեջանի կազմում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ  Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում և որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը մշտապես ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում է: Բացի այս, Փաշինյանը շեշտել էր, որ Արցախի Հանրապետության կարգավիճակը և անվտանգությունը լինելու է ՀՀ բացարձակ առաջնահերթությունը բանակցային գործընթացում:  


Բնականաբար, Ադրբեջանի ԱԳՆ-ն չէր կարող չարձագանքել Փաշինյանի այս հայտարարությանը՝ իրեն բնորոշ հռետորաբանությամբ ու փաստերի աղավաղմամբ: Հակառակորդ երկրի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է.


«Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի մասը և այդպես է լինելու նար այսուհետ: Ադրբեջանական տարածքների ռազմական օկուպացիան ժամանակավոր բնույթ է կրում և Հայաստանը երբեք չի կարողանալու հասնել իր նպատակին: Երևանը պետք է դադարի խաբել սեփական ժողովրդին ու միջազգային հանրությանը և պետք է կառուցողական մասնակցություն ունենա բանակցային գործընթացում՝ կատարելով իր պարտավորությունները»:


Բացի այս, Բաքուն անհիմն է որակել Փաշինյանի այն հայտարարությունը, որ «Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում»: Ըստ ԱԳՆ-ի՝ սա հերթական սուտն է, քանի որ «Ադրբեջանը մինչ օրսԲաքվում և երկրի այլ շրջաններում պահպանում է հայկական մշակույթի և էթնոսի օբյեկտներ, մինչդեռ Հայաստանը, հակառակը, տոտալ էթնիկական զտում է իրականացրել ադրբեջանական տարածքներում»:


Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հայտնել է, որ պատրաստ է ստեղծել անհրաժեշտ պայմանները, որպեսզի ադրբեջանական և հայկական համայնքները համատեղ բնակվեն Ղարաբաղում՝ Ադրբեջանի կազմում:

Վիրահայերը վրացերեն կսովորեն բանակում
Հաջորդ նորություն next