Պուտին․ Հալեպ-Լաթաքիա եւ Հալեպ-Համա հաղորդակցությունները պետք է վերականգնվեն

Հալեպ-Լաթաքիա եւ Հալեպ-Համա տրանզիտային հաղորդակցությունները պետք է վերականգնվեն մինչեւ 2018 թվականի վերջը: Այս մասին Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Ապառազմականացված գոտու վերահսկողությունը կիրականացնեն թուրքական պարեկային ծառայությունները եւ ռուսական զինվորական ոստիկանությունը։ Պետք է վերականգնվի տրանզիտային հաղորդակցությունը Հալեպ-Լաթաքիա եւ Հալեպ-Համա մայրուղիներովի»,- ասել է Պուտինը։

Իր հերթին Էրդողանը նշել է, որ Անկարան կշարունակի պայքարը Սիրիայում քուրդ զինյալների դեմ, որոնց համարում է իր անվտանգության սպառնալիք։ Նա քրդական խմբավորումներին անվանել է ահաբեկիչներ։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...