ՌԴ-ն մեղադրել է Իսրայելին` Սիրիայում Ил-20 կործանման համար
Ռուսական ռազմական Ил-20 ինքնաթիռը խոցվել է Միջերկարական ծովում` Սիրիայի ՀՕՊ ուժերի կողմից: Ինքնաթիռում գտնվող 15 մարդ զոհվել է: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի ՊՆ-ն:
ՊՆ-ն նշել է, որ ինքնաթիռը խոցվել է Իսրայելի գործողությունների ընթացքում, որոնք Սիրիային հարվածելու մասին տեղեկությունը ՌԴ-ն են փոխանցել հարվածից մեկ րոպե առաջ, ինչի հետևանքով չի հաջողվել Ил-20 դուրս բերել անվտանգ գոտի:
Սեպտեմբերի 17-ի երեկոյան ռուսական բազայի հրամանատարությունը Սիրիայի Հմեյնիմ նահանգում կորցրել է կապը օդատիեզերական ուժերի Ил-20 ինքնաթիռի հետ, հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Սիրիայի ափից 35 կիլոմետր հեռավորության վրա, Միջերկրական ծովի վերում կորել է ինքնաթիռի հետ կապը: Ինքնաթիռում 14 մարդ է եղել, առայժմ նրանց ճակատագիրն անհայտ է: Ռուսական ավիաբազայի հրամանատարությունը սկսել է որոնողա-փրկարարական աշխատանքները ծովափնյա ու ջրային տարածքներում:
ՌԴ ՊՆ-ն նաեւ նշել է, որ Ил-20 -ն անհետացել է ռադարների էկրաններից Լաթաքիա շրջանի վրա 4 իսրայելական F-16 ինքնաթիռների գրոհի ժամանակ: Իսրայելցի զինվորականները հրաժարվել են մեկնաբանել ՌԴ ՊՆ հայտարարությունը:
Ռուսական ռադիոլոկացիոն համակարգերն այդ պահին որսացել են այդ շրջանում գտնվող Ֆրանսիայի ռազմածովային ուժերի «Օվերն» կոչվող համակարգից հրթիռի արձակում: