19.03.2024
Վաեզի. Անցել են ԱՄՆ-ի միակողմանի ճնշումների ու շրջափակումների կիրառման ժամանակները
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Իրաքի վարչապետը չեղարկել է այցը Իրան

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի այցն Իրան չի կայանա: Այդ մասին հայտնել Է Mehr գործակալությունը:


Նշվում է, որ Իրան ալ Աբադիի այցը չեղարկված է, սակայն նա, ինչպես եւ պլանավորվում էր, օգոստոսի 14-ին այցով կժամանի Թուրքիա:


ՌԻԱ Նովոստին հիշեցնում է, որ օգոստոսի 10-ին Իրաքի Կենտրոնական բանկը արգելել էր առեւտրային բանկերին Իրանի վարկային հիմնարկությունների հետ դոլարով տրանզակցիաներ անցկացնել: Միաժամանակ,  Իրաքի Կենտրոնական բանկը չի առարկում Իրանի հետ գործառնություններում եվրոյի օգտագործմանը, ինչը կախված է Եվրամիության Կենտրոնական բանկի եւ համապատասխան թղթակից-բանկերի պահանջներից:


Իրաքը տարեկան 6,6 մլրդ դոլարի ապրանք Է գնում հարեւան Իրանից: Բացի սննդամթերքից, Իրանը Իրաք է մատակարարում ավտոմեքենաներ ու դրանց պահեստամասեր, կենցաղային տեխնիկա և այլն:

Պետքարտուղարություն. ԱՄՆ-ն պատրաստ է բանակցել Իրանի հետ
Հաջորդ նորություն next