Մոսկվան հերքում է ՀՀ-ին ռուսական զենքի մատակարարման խափանման մասին լուրերը

560

Դա ոչ կոռեկտ տեղեկատվություն է: Այսպես արձագանքեց ՌԴ պաշտպանության փոխնախարար  գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը ռուսական մամուլում երեկ հրապարակված այն տեղեկատվությանը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի անվան շուրջ իրավիճակը կարող է բացասաբար ազդել Հայաստանին ռուսական զենքի մատակարարման գործընթացի վրա:


«Դա ոչ կոռեկտ տեղեկատվություն է», - շեշտեց Ֆոմինը:


Հիշեցնենք, նախօրեին ռուսական Կոմերսանտը գրել էր, թե Մոսկվային ջղաձգում են ՀՀ-ի նոր իշխանությունների գործողությունները` երկրի նախկին ղեկավարների հետապնդման հետ կապված: Հատկապես մեծ ջղաձգվածություն է առաջացրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետապնդումը` Կրեմլում դա համարում են լուրջ հարված ռազմական դաշինքի իմիջին: Լարվածության ֆոնին կարող են խափանվել նաև ՀՀ-ին ռուսական զենքերի մատակարարման հարցերը: ՌԴ-ի ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների թոփ-մենեջերներ հայտնել են, որ Երևանին 100 միլիոն վարկի շրջանակներում զենքերի մատակարարումները մեծ հարցականի տակ են:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...