Կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, բայց տոնոսներ վճարվում են. Փաշինյան

644

Պարզվում է ՀՀ-ում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում: Այդ ծրագրերը նույնիսկ չեն մեկնարկվել ուրիշների կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով, սակայն պետությունեը տոկոսներ է վճարում: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Այդ վարկային ծրագրերով, նշում է Փաշինյանը, Հայաստանը վճարումներ է իրականացնում: Նրա խոսքով, այս իրավիճակը կառավարությունը պետք է խորությամբ հասկանա և քննարկի: “Ես կխնդրեի, որ բոլոր նախարարները իրենց նախարարությունների մասով պարզեն այսպիսի ծրագրերի գոյությունը եւ ցանկը ներկայացնեն ինձ”, - ասաց նա:


ՀՀ վարչապետն ընդգծեց՝ առնվազն մի քանի նախարարներ նման իրավիճակ հայտնաբերել են:


«Այսինքն վարկային պայմանագիր է ստորագրվել, վարկի իրագործումը չի սկսվել, բայց Հայաստանը վճարումներ է անում: Կամ երկկողմ ու եռակողմ պայմանագիր է ստորագրվել, մյուս կողմն իր պարտավորությունները չի կատարում, բայց Հայաստանը վճարում է տուգանքներ: Սա մի իրավիճակ է, որ մենք խորությամբ պետք է հասկանանք, առնվազն տարօրինակ իրավիճակ է, չեմ ուզում վերջնական գնահատականներ տալ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...