ՀՀ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հանդիպել են Գարեգին Բ-ի հետ

511

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հանդիպել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Ռուբեն Մելիքյանը:


«Երեկ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել ենք Մայր Աթոռ՝ հանդիպելու Գարեգին Բ Վեհափառին՝ կապված նախորդ օրը Գնդեվանքի մերձակայքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ իրականացված ֆիզիկական ոտնձգության արտասովոր ու դատապարտելի փաստի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է վերջին շրջանում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը», - գրել է Մելիքյանը։


Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ շաբաթ օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել էին նրա տեղաշարժը և սպառնալիներ հնչեցրել: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը ահազանգել էր, որ Կաթողիկոսին վտանգ է սպառնում:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...