Նազարբաևը Ղազախստանի անվտանգության խորհուրդը ցմահ գլխավորելու իրավունք է ստացել

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երկրի անվտանգության խորհուրդը ցմահ գլխավորելու իրավունք է ստացել։ Համապատասխան օրենքը հրապարակվել է «Казахстанская правда» պաշտոնաթերթում և մտել ուժի մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


Բացի այդ, Անվտանգության խորհրդի լիազորությունները զգալի ընդլայնվել են։


Մինչ այս, փաստաթուղթն արժանացել էր խորհրդարանի հավանությանը, հուլիսի 5-ին այն ստորագրել է նախագահը։ Սահմանադրական խորհուրդը ճանաչել է այն պետության մայր օրենքին համապատասխան։


Փետրվարին արդարադատության նախարար Մարատ Բեկետաևը հայտարարել էր, որ Նազարբաևի կողմից Անվտանգության խորհուրդը ցմահ գլխավորելու իրավունքը բխում է անցկացված սահմանադրական բարեփոխումներից։ Ըստ նրա՝ դա «կայունության ամրապնդման գործոն» կդառնա։

Տպել

Թեմայի այլ նորություններ