Բաքուն պարտավոր էր նախօրոք հայտարարել զորավարժությունների մասին, ինչը չի արել. ԱԳՆ

540

Ադրբեջանը հայտարարել է հուլիսին լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին: Համաձայն ԵԱՀԿ Վիեննայի Փաստաթղթի 5-րդ բաժնի` Ադրբեջանը պարտավոր էր նախօրոք ծանուցել այդ զորավարժությունները առնվազն 42 օր առաջ, ինչը չի կատարվել: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, հայտնում է Սպուտնիկը:


«Ադրբեջանի կողմից լայնածավալ զորավարժությունների անցկացումը, ի խախտումն ԵԱՀԿ հանձնառությունների կրում է շարունակական բնույթ, բացասաբար ազդելով տարածաշրջանում ռազմական թափանցիկության և կանխատեսելիության վրա: Հայկական կողմը հետևողական բարձրացնում է ԵԱՀԿ հարթակում Ադրբեջանի կողմից սպառազինությունների վերահսկման ռեժիմի և ԵԱՀԿ վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումների խախտման խնդիրը ` ընդգծելով, որ նման անպատասխանատու քայլերը սպառնում են ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգությանը և խաղաղությանը»,- ասաց նա:


ԵԱՀԿ (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն, որն իր մեջ ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից և Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության անդամ են նաև Հայաստանն ու Ադրբեջանը։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...