Փորձագետ. Պուտինը կփորձի ծանոթացնել Ալիևին ու Փաշինյանին

ՌԴ նախագահը կփորձի ծանոթացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու ՀՀ-ի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այդ մասին հայտարարել է փորձագետ Անդրեյ Սիզրանովը:

Ադրբեջանի ու ՀՀ-ի ղեկավարները գտնվում են Մոսկվայում` մասնակցելու համար ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը:

Նա նշել է, որ Պուտինի միջնորդությամբ տեղի կունենա Փաշինյանի ու Ալիևի ծանոթյունն ու քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները:

Ըստ նրա, քննարկման առարկա կարող են դառնալ նաև իրավիճակը Հարավային Կովկասում ու ՌԴ-ի ռազմավարական կապերի հետագա ամրապնդումն Ադրբեջանի ու ՀՀ-ի հետ:

Տպել

Թեմայի այլ նորություններ