Փորձագետ. Ադրբեջանը Կովկասում հակառուսական քաղաքականության թիվ մեկ իրականացնողն է

303

Ադրբեջանը Կովկասում հակառուսական քաղաքականության թիվ մեկ իրականացնողն է, Բաքուն աջակցում է ՌԴ–ի թշնամիներին ու նրանց դաշնակիցներին։ Մի կողմից ՌԴ–ն ու Իրանն ե, իսկ մյուս կողմից`ԱՄՆ–ն, Արևմուտքն ու Իսրայելը։

Բաքուն ուշ թե շուտ պետք է ընտրություն կատարի ու պատասխան տա այդ ընտրության համար։ Այդ մասին հայտարարել է փորձագետ, «ՌԴ–ում թալիշական սփյուռքի» ՀԿ–ի նախագահ Իսմայիլ Շաբանովը, փոխանցում է realtribune.ru–ը։

Նա նշել է, որ Ադրբեջանը դրախտ է արևմտյան հատուկ ծառայությունների համար, ինչպես նաև վահաբիզմի ու պանթուրքիզմի կենտրոնը Կովկասում, իսկ պանթուրքիզմն ու վահաբիզմը հակառուսական երևույթներ են։ Ադրբեջանն ակտիվորեն համագործակցում է ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիայի հետ, այնտեղ են պատրաստվում հազարավոր ադրբեջանցի սպաներ, իսկ հայ սպաներն ուսում են ստանում ՌԴ–ում։

Ըստ նրա, ՌԴ–ում չեն մոռացել այն աջակցությունն, որն Ադրբեջանում ստանում էին չեչեն գրոհայինները։ Նա հավելել է, որ Ադրբեջանի էլիտան գտնվում է արևմտյան հատուկ ծառայությունների հսկողության տակ, իսկ իրենց միլիարդերը պահում են արևմտյան բանկերում։

Տպել

Загрузка...