Արամ Ա կաթողիկոսը Բակո Սահակյանի հետ քննարկել է Ստեփանակերտում տեղի ունեցող ցույցերը

380

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ՝ քննարկելով Ստեփանակերտում տեղի ունեցող ցույցերն ու դրանց դրդապատճառները։


Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից հայտնում են, որ հայտնի է, որ ԱՀ նախագահը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել տիրող իրավիճակն ու խոսել դրա դրդապատճառների մասին։ Արամ Ա-ն իր մտահոգությունն է հայտնել Ստեփանակերտում տիրող իրավիճակի առնչությամբ ու զորակցություն հայտնել նախագահ Սահակյանին ու Արցախի ժողովրդին՝ շեշտելով, որ առկա մարտահրավերները պետք է լուծվեն փոխըմբռնման մթնոլորտում, իսկ կողմերը պետք է առաջնորդվեն զգոնությամբ ու խոհեմությամբ՝ հեռու մնալով այնպիսի մթնոլորտի ստեղծումից, որը կարող է վնասել Արցախի անվտանգությունը:


Հիշեցնենք, որ հունիսի 01-ին՝ ժամը 19.15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան-2բ հասցեի դիմաց վիճաբանություն է առաջացել, մի կողմից, Դավիթ Հարությունյանի եւ Ալբերտ Ավետիսյանի, մյուս կողմից, Մհեր Մուսայելյանի /ԱԱԾ աշխատող/, Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի եւ Վարդան Ղարամյանի /ԱԱԾ աշխատող/ միջեւ, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ:


Միջադեպը հասարակական լայն հնչեղություն է ստացել, արդեն քանի օր Ստեփանակերտում բողոքի ցույցեր են՝ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականների պահանջով:


Ավելի վաղ հրապարակվել էր համացանցում ամբողջական տեսագրությունը՝ Ստեփանակերտի ծեծկռտուքի վայրից, որտեղ սլաքներով նշված են վեճի բոլոր մասնակիցները։ Ոստիկանության ու դատախազության հավաստմամբ, վիճաբանության առիթը կենցաղային հարցերն են եղել, հատուկջոկատայիններն այդ պահին ծառայության մեջ չեն եղել, այդպիսի տպավորություն է նաեւ տեսանյութից:


Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...