Ավստրալիայի Ռայդ քաղաքն ընդունել է Արցախի անկախությանը սատարող բանաձև

313

Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը մայիսի 22-ին միաձայն ընդունել է բանաձև, որով սատարում  է Արցախի Հանրապետության անկախությանը։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն: 


Բանաձևում քաղաքային խորհուրդը կոչ է անում կենտրոնական կառավարությանը  պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունն ու ամրապնդել Ավստրալիայի հարաբերություններն Արցախի ու նրա քաղաքացիների հետ։ 


Ստորև ներկայացվում է բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը.


Բանաձև


1․ Ռայդ քաղաքի Քաղաքային խորհուրդը նշում է, որ 2018 թ․ լրանում է Արցախի ազատագրական շարժման 30-ամյակը, ինչը հանգեցրեց 1991 թ․Արցախի Հանրապետության (նախկինում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) անկախության հռչակմանը։


2․ Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը․


ա) հաստատում է մարդու ինքնորոշման հիմնական իրավունքի և ազատ ու ժողովրդավարական հասարակության կարևորությունը,


բ) ճանաչում է բոլոր ժողովուրդների, այդ թվում նաև՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը,


գ) ընդգծում է Արցախի Հանրապետության շարունակական ջանքերը՝ ուղղված օրինական խորհրդարանական ընտրությունների միջոցով ազատ և ժողովրդավարական հասարակության կառուցմանն ու պատասխանատու կառավարության կազմավորմանը։


դ) սատարում և խրախուսում է միջազգային հանրությունում Արցախի Հանրապետության ներգրավվածությունը՝ առկա տարածաշրջանային խնդիրների լուծմանը հասնելու և խաղաղություն ու կայունություն հաստատելու նպատակով,


ե) խրախուսում է Արցախի Հանրապետության հետ խաղաղ հարաբերությունների հաստատումը, ինչպես նաև Արցախի ժողովրդին մարդասիրական և տնտեսական աջակցության տրամադրումը, և


զ) կոչ է անում Դաշնային կառավարությանը պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ամրապնդել Ավստրալիայի հարաբերություններն Արցախի Հանրապետության ու նրա քաղաքացիների հետ։

Տպել

Թեմայի այլ նորություններ