ԱՄՆ-ն Իրանի փոխարեն որոշելու իրավունք չունի. Ռոհանի

ԱՄՆ-ն Իրանի փոխարեն որոշելու իրավունք չունի: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունները, հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը:

«Ով եք դուք, Իրանի եւ աշխարհին փոխարեն որոշում կայացնելու համար: Աշխարհը այսօր չի ընդունում Միացյալ Նահանգների տրամաբանությունը», - ասել է նա: Նրա խոսքով՝ ներկայիս ԱՄՆ վարչակազմը վերադարձել է անցյալ եւ կրկնում է 2003-2004 թվականներին Ջորջ Բուշ կրտսերի խոսքերը:

«Մարդ, ով դեռ երեկ լրտեսական գործակալությունում էր աշխատում, այժմ հանդես է գալիս որպես ԱՄՆ պետքարտուղար եւ պատրաստվում է որոշել երկրների ճակատագիրը», - ասել է Իրանի նախագահը `դիմելով Պոմպեոյին:

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն այսօր նշել է այն պայմանները, որոնց դեպքում Վաշինգթոնը կհամաձայնի Իրանի հետ միջուկային ծրագրի մասին նոր համաձայնագիր կնքել: Միացյալ Նահանգները մտադիր են աննախադեպ ճնշում գործադրել Իրանի վրա, ներառյալ պատմության մեջ պատժամիջոցների խստագույն ռեժիմ կիրառելը, եթե Թեհրանը չփոխի իր քաղաքական ուղին:

Տպել

Թեմայի այլ նորություններ