26.04.2024
Die Presse. Իսրայելը փորձում է զսպել Հզբոլահին ու Իրանին Սիրիայում
prev Նախորդ նորություն

Էրաղչի. ԱՄՆ-ն չի կարող միայնակ որոշում ընդունել ՀԳՀԾ-ի վերաբերյալ

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրն ԱՄՆ-ի սեփականությունը չէ, հետևաբար այդ երկիրը չի կարող ցանկացած որոշում ընդունել այս պայմանագրի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբբաս Էրաղչին:, հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը:

Նշելով, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը պատկանում է միջազգային հանրությանն ու այն երկրներին, որոնք բանակցություններ են անցկացրել, Աբբաս Էրաղչին նշել է, որ ՀԳՀԾ-ն շատ կարևոր համաձայնագիր է, որի հզոր կողմերից մեկը Ռուսաստանն է:

Աբբաս Էրաղչին հստակեցրել է. «Իրանի հետ միջուկային բանակցություններում Ռուսաստանը գլխավոր կողմերից էր և որքան ՀԳՀԾ-ն պատկանում է Իրանին, նույնքան էլ պատկանում է ՌԴ-ին և «5+1» խմբի մյուս անդամներին»:

Անդրադառնալով Սիրիայի իրադարձություններին, Էրաղչին ասել է, որ սիոնիստական ռեժիմը փորձում է սրել տարածաշրջանում տիրող լարվածությունը, ինչից պետք է զգուշանան բոլոր հակամարտ կողմերը: Նա նաև կարևորել է Թեհրան-Մոսկվա հարաբերությունները. «Այս հարաբերություններն ընդգրկում են քաղաքական, տնտեսական ու ռազմավարական տարբեր ոլորտներ»:

Չավուշօղլու. Անկարան Աֆրինը չի հանձնի Ասադին
Հաջորդ նորություն next