25.11.2024
Էրաղչի. ԱՄՆ-ն չի կարող միայնակ որոշում ընդունել ՀԳՀԾ-ի վերաբերյալ
prev Նախորդ նորություն

Չավուշօղլու. Անկարան Աֆրինը չի հանձնի Ասադին

Անկարան չի փոխանցի Աֆրինը Սիրիայի կառավարության հսկողությանը, քանի դեռ երկիրը գլխավորում է Բաշար Ասադը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան հուսով է, որ Թուրքիան Սիրիայի կառավարությանը կփոխանցի հսկողությունն Աֆրինում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ի պատասխան հայտարարեց, որ Լավրովի մոտեցումը սխալ է: Ըստ նրա, Թուրքիան ավելի լավ գիտի, թե ում է պետք հանձնել Աֆրինը, և երբ ժամանակը գա, Աֆրինը կհանձնվի իր բնակիչներին:


«Ասադը պետք է հեռանա: Պետք է անցնել քաղաքական կարգավորման գործընթացին: Մենք չենք հավակնում սիրիական հողերին, սակայն բացառում ենք այդ հողերի փոխանցումը ռեժիմին: Նման իրավիճակում չի կարելի հողեր փոխանցել: Դա սիրիական տարածք է, սակայն, մենք մտավախություն ունենք անվտանգության վերաբերյալ»,-ասել է Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում։