25.11.2024
Չավուշօղլու. Անկարան Աֆրինը չի հանձնի Ասադին
prev Նախորդ նորություն

Հրթիռներով ուզում եք ոչնչացնել քիմիական զենքի կիրառման ապացույցներ՞ը․ Զախարովան՝ Թրամփին

Ռուսաստանի ԱԳՆ-ն կարծում է, որ ԱՄՆ-ի հարվածները պետք է ուղղված լինեն ոչ թե Սիրիայի կառավարության, այլ այդ երկրում գործող ահաբեկիչների դեմ: Նման նակրծիք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ի պատասխան Լիբանանում ՌԴ դեսպանի՝ ամերիկյան հրթիռները խոցելու պատրաստակամության մասին հայտարարության, ապրիլի 11-ին Ռուսաստանին կոչ էր արել պատրաստվել Սիրիայում ամերիկյան հրթիռահարվածին:


«Խելացի հրթիռները պետք է թռչեն ահաբեկիչների, ոչ թե օրինական կառավարության ուղղությամբ, որը մի քանի տարի իր տարածքում պայքարում Է միջազգային ահաբեկչության դեմ»,- գրել է Զախարովան Facebook-ում:


Նրա կարծիքով` ԱՄՆ-ի ծրագրած հարվածները կարող են ուղղված լինել այն բանին, որ ոչնչացնեն սիրիական Դումայում քիմիական զենքի կիրառման ապացույցների ոչնչացմանը:


Թրամփը Twitter-ում բավականին կոշտ պատասխան էր տվել Լիբանանում ՌԴ դեսպան Ալեքսանդր Զասիպկինի հայտարարությանը


«Ռուսաստանը խոստանում է խոցել բոլոր այն հրթիռները, որոնք կարձակվեն Սիրիայի ուղղությամբ: Պատրաստվի՛ր, Ռուսաստան, նրանք կգան` հաճելի, նոր ու խելացի։ Դու չպետք է լինես այն կենդանու գործընկերը, որն իր մարդկանց գազով է սպանում և բավականություն ստանում դրանից», — գրել էր Թրամփը Twitter-ում:


Ավելի վաղ Արևմուտքը Դամասկոսին մեղադրել էր սիրիական Դումա քաղաքում քիմիական հարձակում իրականացնելու համար։ Մոսկվան հերքել էր սիրիական զինվորականներին վերագրած մեղադրանքը։ ԱՄՆ-ն խոստացել էր մտածել սիրիական Դումայում իրականացված քիմիական հարձակմանը պատասխան հարված հասցնելու մասին։


ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան իր հերթին կոչ էր արել ԱՄՆ-ին ռազմական արկածախնդրության չգնալ Սիրիայում։


Թրամփի հայտարարությանը պատասխանել էր նաեւ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մենք թվիթերյան դիվանագիտության մասնակից չենք: Մենք լուրջ մոտեցումների կողմնակից ենք: Մենք կարծում ենք, որ կարեւոր է Սիրիայում առանց այդ էլ փխրուն իրավիճակի լարմանը նպաստող քայլեր չանել», - ասել էր Պեսկովը լրագրողներին: