ՌԴ սենատորներն այցելել են Ծիծեռնակաբերդ

343

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:


Պատվիրակությունը գլխավորում է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը:


Նշենք, որ այսօր Երևանում աշխատանքը կսկսի ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստը:

Տպել

Թեմայի այլ նորություններ