Ռուսական ռազմակայանի օդաչուները ուսումնավարժական թռիչքներ են իրականացրել

402

Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիաբազայի ՄիԳ-29 կործանիչների եւ բանակային ավիացիայի Մի-24Պ եւ Մի-8ՄՏ ուղղաթիռների օդաչուները ցերեկային ու գիշերային ժամերին ուսումնավարժական թռիչքների ընթացքում ոչնչացրել են պայմանական հակառակորդի ռազմական օդակայանը: Այս մասին հայտնում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:


Նշվում է, որ լեռնային տեղանքի բարդ օդերեւութաբանական պայմաններում թռիչքային առաջադրանքներ կատարելիս ուղղաթիռների անձնակազմերը հարվածներ են հասցրել պայմանական հակառակորդի ավիատեխնիկային, օդակայանի ենթակառուցվածքի օբյեկտներին եւ քանդել թռիչքավայրԷջքային գոտին:


ՄիԳ-29 կործանիչների օդաչուները փորձարկել են պայմանական հակառակորդի ՀՕՊ-ի վերգետնյա համակարգերից բանակային ավիացիայի օդային պաշտպանության, ավիացիոն հրթիռների Էլեկտրոնային արձակումներով օդակայանի եւ կապի միջոցների խոցման գործողություններ:


Վարժանքի ընթացքում ՄիԳ-29 կործանիչների եւ Մի-24Պ եւ բանակային ավիացիայի Մի-8ՄՏ ուղղաթիռների անձնակազմերը 20-ից ավելի թռիչքներ են կատարել:

Տպել

Թեմայի այլ նորություններ