27.04.2024
Շփման գծում հակառակորդի կրակոցից Արցախի ՊԲ-ի 20-ամյա զինվոր է զոհվել
prev Նախորդ նորություն

ՀՀ կողմից Արցախի ճանաչման կարիք չկա՝ մենք վաղուց միասնական երկիր ենք. Հարությունյան

Կարծում եմ, որ առաջիկա տասնամյակներին, հաշվի առնելով առկա իրավիճակը, ղարաբաղյան հակամարտության կարգավորում ակնկալել պետք չէ սպասել, քանզի կողմերի դիրքորոշումները շատ հեռու են իրարից: Այս մասին EADaily հետ հարցազրույցում հայտարարել է Արցախի հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը:


Միևնույն ժամանակ նա չբացառեց, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս քվոյի պահպանումը այսքան երկար ժամանակով, երբ հրադադարի ռեժիմը ավելի շատ խախտվում է, քան պահպանվում, կարող է բերել պատերազմի:  «Դա բացառված չէ, բայց որպեսզի ստեղծված իրավիճակում խուսափենք պատերազմից մենք միշտ պետք է պատրաստ լինենք դրան», -նշել է Հարությունյանը՝ ավելացնելով, որ խնդրի կարգավորման համար Ստեփանակերտը պատրաստ է զիջումների, բայց նախքան այդ անհրաժեշտ է «նստել բանակցությունների սեղանի շուրջ», որոնց Արցախը ուղղակիորեն չի մասնակցում: 


«Որպեսզի խոսենք զիջումների մասին, նախևառաջ մենք պետք է նստենք բանակցային սեղանի շուրջ, և դրանից հետո միայն որոշենք գնալ փոխզիջումների, թե ոչ և եթե այո, ապա ինչպիսի: Ամեն դեպքում միանշանակ է, որ Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերում փոխզիջումներ հնարավոր չեն և մնացած հարցերը փոխկապակցված են այս ճշմարտության հետ», - նշել է նա:


Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև Հայաստանի կողմից Արցախի ճանաչմանը, ինչի մասին հորդոր հնչել է նաև Հայաստանի Ազգային ժողովում: Պաշտոնյայի խոսքով, չնայած առկա ստատուս քվոյին, ջանքեր գործադրել Արցախի միջազգային ճանաչման համար անհրաժեշտ է, բայց միևնույն ժամանակ ինքը նպատակահարմար չի գտնում Արցախի ճանաչումը Հայաստանի  կողմից: 


«Իհարկե, միջազգային ճանաչումը ոչ միայն չի խանգարի, այլև ավելի կնպաստի այս խնդրի կարգավորմանը: Վատ չի լինի, եթե  միջազգային սուբյեկտները ճանաչեն Արցախը, բայց չեմ կարող ասել, թե դա է հանդիսանում մեր առանցքային ու վերջնական նպատակը», - ասել է նա՝ ավելացնելով, որ Հայաստանի կողմից Արցախի ճանաչման կարիք էլ չկա, քանի որ «մենք վաղուց միասնական երկիր ենք»:


Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սագսյանը քանիցս հայտարարել է, որ միայն Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե և իր բոլոր հնարավորությունները ներդնել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար:


Նա նաեւ բացատրել էր, թե ինչու Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը: «Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը միայն ու միայն մի պատճառով` որպեսզի հնարավորություն տանք շարունակելու բանակցային գործընթացը: Ի վերջո Ղարաբաղի պայքարը պայքար է ինքնորոշման համար, պայքար է անկախության համար, և Հայաստանն այդ բանակցություններին մասնակցում է, քանի որ Ադրբեջանը չի ցանկանում Ղարաբաղի հետ բանակցել:


Ճիշտ է, որ ինչ-որ չափով Ղարաբաղը մասնակցում է բանակցային պրոցեսին, որովհետև համանախագահները պարբերաբար լինում են նաև Լեռնային Ղարաբաղում, Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը տեղյակ են պահում բանակցային գործընթացի մասին, բայց կոնկրետ բանակցային սեղանի շուրջ, եթե կարելի է այսպես ձևակերպել, Հայաստանը նստում է Ղարաբաղի փոխարեն: Պատկերացրեք, եթե այս պարագայում Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա դա կլինի բանակցությունների վերջը», - ասել էր նա:

Օրենքի գերակայության ինդեքսում Թուրքիան աշխարհի վատագույն երկրների շարքում է
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online