Անցած տարի ՌԴ քաղաքացիություն է ստացել 25.144 հայաստանցի

416

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը հրապարակել է 2017 թվականի ընթացքում ՌԴ քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվն ու այն երկրների ցանկը, որից ժամանել են տվյալ անձինք:


Ըստ այդ ցուցակի՝ 2017թ.-ին ՌԴ քաղաքացիություն է շնորհվել Հայաստանի 25.144 բնակչի: Հարևան Ադրբեջանից ՌԴ քաղաքացիություն է ստացել 10.394, Վրաստանից՝ 2.535 մարդ: Ընդհանուր առմամբ, անցյալ տարի ՌԴ քաղաքացիություն է ստացել 257.822 օտարերկրացի:


Հիշեցնենք, որ 2016 թվականին Հայաստանի 22 հազար 264 քաղաքացի Ռուսաստանի քաղաքացիություն է ընդունել։ Այսինքն անցած տարի 2016 թ-ի հետ համեմատ այս թիվն աճել է շուրջ 3 հազարով։


Ավելի վաղ հրապարակվել էր նաեւ վերջին 10 տարում ամերիկյան քաղաքացիություն ստացած անձանց ցուցակը: Ըստ պաշտոնական տվյալների, ԱՄՆ քաղաքացիություն ստացած 7.4 միլիոն քաղաքացիներից 27 հազարը Հայաստանի բնակիչներ են:


Ընդ որում, նշվում է, որ ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու համար դիմաց հայաստանցիների կեսից ավելին մերժում է ստանում ԱՄՆ դեսպանատան կողմից:

Տպել

Загрузка...