Հարցում. ռուսաստանցիների 1/3-ն ԱՄՆ–ից անկախ համացանց են ցանկանում

255

ՌԴ Պետական սոցիոլոգիական ծառայությունը հայտարարել է, որ հետազոտություն է անցկացրել, թե ինչպես են ռուսաստանցիները վերաբերում երկրում և աշխարհում համացանցի զարգացմանը:

Ըստ հարցման տվյալների, ռուսաստանցիների մեկ երրորդից ավելին՝ 36%-ը, հավանություն է տվել ՌԴ Անվտանգության խորհրդի առաջարկին ԲՐԻԿՍ երկրների միջև անկախ համացանցի ստեղծման առաջարկին, որն անկախ կլինի ԱՄՆ-ից:

Հարցմանը մասնակցած ռուսաստանցիների միայն կեսն է կարծում, որ համացանցը պետք է զարգացնել որպես համաշխարհային տարածք: Մի քանի պետության սահմաններում համացանցի ստեղծմանը կողմ է եղել հարցվածների 13%-ը՝ մասնակիցներն, որպես օրինակ, նշել են ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանն ու Չինաստանը: Իսկ մոտ մեկ քառորդը՝ 23%-ը, հայտարարել է, որ կգերադասեր լոկալ համացանց ունենալ ՌԴ սահմանում, գրում է «Նաստոյաշչեե վրեմյա» թերթը:

Նման տիպի համացանց է գործում Հյուսիսային Կորեայի տարածքում:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...