26.04.2024
Թուրքիայի վարչապետ. Թուրքիայի նպատակը իր սահմանների անվտանգությունն ապահովումն է
prev Նախորդ նորություն

Թուրքիան ռմբակոծում է Սիրիայում քուրդ զինյալների դիրքերը. ԱՄՆ-ն պատասխանել է Անկարային

Թուրքիան, չնայած ԱՄՆ-ի զգուշացումներին, այնուամենայնիվ սկսեց ռմբակոծել սիրիական Աֆրինում քրդական ռազմականացված ջոկատների դիրքերը:


Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, հարվածները հասցվել են հունվարի 19-20-ին քրդերի օբյեկտների ուղղությամբ: Նշվում է, որ դրանց հետևանքով ոչնչացվել են YPG-ի ջոկատների ապաստանները և պահեստները:


Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբում Սիրիայի տարածքի ուղղությամբ հարվածները բացատրել են երկրի ինքնապաշտպանության իրավունքով:


Թեպետ ԱՄՆ-ի ու Թուրքիայի մոտեցումները Սիրիայում քրդական զինյալների հարցում տրամագծորեն տարբերվում են, եւ Վաշինգտոնը դեմ է Աֆրինի գնդակոծմանը, սակայն թուրք-ամերիկյան հարաբերություններում քաոսի պետք չէ սպասել:


ԱՄՆ Պենտագոնի խոսնակ Էրիկ Պահոնը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում քուրդ զինյալների դեմ թուրքական ԶՈւ-ի գործողությունը թուրք-ամերիկյան հարաբերություններում քաոսային իրավիճակ չի ստեղծի:


Նրա խոսքով, մեկ քայլը չի կարող դառնալ հարաբերություններում քաոսի կամ ճգնաժամի պատճառ: «Մենք մեր ռազմավարական դաշնակիցը հանդիսացող Թուրքիայի հետ մշտական կապի մեջ ենք, այս մասին խոսում ենք, դաշնակից լինելն էլ հենց դա է ենթադրում», - ասել է նա՝ հավելելով, որ դաշնակիցները կարող են նույն կարծիքին չլինել, բայց կարողանում են միասին աշխատել:


Նա նաեւ նշել է, որ Աֆրինի գործողությունն անմիջական կերպով ԱՄՆ-ի վրա չի ազդում, քանի որ ամերիկացի զինվորներ այնտեղ չկան: Սակայն հավելել է, որ Վաշինգտոնը կցանկանար բոլորին տեսնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի վրա կենտրոնացած, ինչը «մեր հիմնական նպատակն է»:


Ավելի վաղ հայտնել էինք, որ չնայած ԱՄՆ-ի զգուշացումներին՝ Թուրքիայից հունվարի 19-ին 20 ավտոբուս զինլաներ են ներթափանցել «Սիրիական ազատ բանակ» կոչվող խմբավորման վերահսկողության տակ գտնվող Սիրիայի տարածք։


Նշվում է, որ թուրքական աջակցությունը վայելող զինված խմբավորումները Սիրիայում շարժվում են քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրինի շրջան։


Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը հայտարարել է, թե անպայման գործողություն են սկսելու Սիրիայի քրդերի դեմ եւ ներկայում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։


Ռազմական նախապատրաստությունները ողջ թափով ընթանում են այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդերին վերջնաժակետ է հայտարարել. կամ մեկշաբաթյա ժամկետում լքեն զբաղեցրած դիրքերը կամ պատրաստ լինեն ոչնչացման գործողության։

Թուրքիան ՌԴ համաձայնությամբ 30 կմ անվտանգության գոտի կստեղծի Սիրիայում. Յըլդըրըմ
Հաջորդ նորություն next