Twitter-ում Վիգեն Սարգսյանի անունով կեղծ էջ է բացվել. Արծրուն Հովհաննիսյանն ահազանգում է

710

Twitter-ում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունով կեղծ էջ է բացվել, որի մասին ահազանգում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:


«Հարգելիներս կա նման կեղծ էջ, պետք է ամեն ինչ անել, որ այս էջը փակվի», - գրել է Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում ու տեղադրել Պնախարարի կեղծ էջի հղումը:


Ամենայն հավանականությամբ, էջ բացվել է բոլորովին վերջերս, քանի որ այնտեղ տեղադրված է մի քանի լուսանկարներ՝ Վիգեն Սարգսյանի գործնական եւ ընտանեկան պահոցից:


Հայտնի, որ Վիգեն Սարգսյանը սոցիալական ցանցերից Facebook-ում ունի պաշտոնական էջ եւ գրառումներ կատարում է հիմնականում այնտեղ:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...