«Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝ կանգնած է....». Հովիկ Աբրահամյանը պատասխանեց Փաշինյանին

719

Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր առաջարկ է հնչեցրել Հովիկ Աբրահամյանի զբաղվածության մասով.


«Մենք առաջին երկիրն ենք, որ կոռուպցիայի թանգարան ունենք բաց երկնքի տակ։ Մենք կարող էինք Մոնումենտի դղյակները տուրիզմի զարգացման կոնցեպտի մեջ մտցնել և Հովիկ Աբրահամյանին գիդ նշանակել այնտեղ»,- ասել է Փաշինյանը:


Այս հայտարարությունից որոշ ժամանակ անց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Facebook-յան էջում հայտնվեց խորհրդավոր մի գրառում՝ Պարույր Սևակի հետևյալ խոսքերը.


«Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
Կանգնած է այնտեղ նա երկյուղալի.
Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,
Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս…»:


Ըստ որոշ գնահատականների, Աբրահամյանը Սեւակի տողերով պատասխանում է Փաշինյանին:


Փաշինյանի խոսքով, երբ ասում են՝ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, Հաղթանակի զբոսայգու հարեւանությամբ գտնվող տարածքներն իսկապես կոռուպցիայի թանգարան են բաց երկնքի տակ։ Նա այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասել էր՝ արձագանքելով ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի՝ քիչ առաջ հնչեցրած տեսակետին, թե Հաղթանակի զբոսայգուց բացի այլ տարածքներում ավելի շքեղ դղյակներ կան:


«Բացառված է, որ այնտեղ լինի որեւէ հողակտոր, որեւէ գործողություն, որ կոռուպցիայի հետ կապ չունենա»,-հավելել էր նա՝ կատակով նկատելով, որ դրանք կարելի է տուրիզմի կոնցեպտի մեջ մտցնել, որը մեծ օգուտ կտա զարգացմանը:

Տպել

Թեմայի այլ նորություններ