26.04.2024
ՀՀ-ն շահագրգռված է ԱԶԲ կողմից մասնավոր հատվածի ֆինանսավորման ընդլայնմամբ. Վարչապետ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Անվտանգություն եւ Ղարաբաղ՝ «ճիշտը» Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալն է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ Սերժ Սարգսյանը, իր բնավորության համաձայն, ձգձգի 2018-ի վարչապետության շուրջ ինտրիգը` միայն վերջին պահին բարձրաձայնելով իր մոտեցումը, հայտնի է, որ ինտրիգն արդեն կարծես հագուցալուծվել է: Սամվել Կարապետյանը խորհրդակցել է Կարեն Կարապետյանի հետ, երկուստեք հանգել են համոզման, որ «ճիշտը» Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալն է` Հայաստանի անվտանգության, այդ թվում եւ ղարաբաղյան հարցի տեսանկյունից, «որովհետեւ Կարեն Կարապետյանին դժվար կլինի Ալիեւի հետ բանակցելը, համ էլ՝ չարժե նման նագրուզկի տակ մտնել»: Դա է նաեւ պատճառը, որ նոյեմբերի 13-ին` «Ռիո»-ի բացման օրը, Սերժ Սարգսյանին է վերապահվել 1 միլիարդ դոլար ներդրման մասին հայտարարելը, որի առյուծի բաժինը հատկացնելու է Ս. Կարապետյանը՝ էներգետիկ ոլորտին: Ընդ որում, հավանաբար, Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու առաջարկությամբ հանդես կգա հենց ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը: Թե երբ՝ չասացին»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի ու ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հարաբերությունները լավ չեն, ինչը նորություն չէ: Բայց ասել միայն, որ նրանց հարաբերությունները լավ չեն, նշանակում է ոչինչ չասել: Մեր հավաստի տեղեկություններով՝ վարչապետն ու նախարարը անձնական հակակրանք են զգում միմյանց նկատմամբ. վաչապետը, արդեն տեւական ժամանակ է, պաշտոնական մակարդակից դուրս, ընդհանրապես չի խոսում Արծվիկ Մինասյանի հետ, նույնիսկ բարեւ չի տալիս նրան:


Կարեն Կարապետյանի համար թեեւ Արծվիկ Մինասյանն անընդունելի է, բայց չի էլ կարող նրան ստիպել՝ հրաժարվել պաշտոնից, քանի որ դա կոալիցիոն գործընկերության շրջանակներում է կարգավորվում, եւ այդ հարցն իր որոշելիք հարցերի շրջանակից դուրս է: Այսինքն՝ որքան էլ չսիրի վարչապետն իր նախարարին, միեւնույն է՝ նրանից ազատվել չի կարող: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արծվիկ Մինասյանն էլ ընդհանրապես չի փորձում շտկել իրավիճակը: Ավելին, երբեմն նեղ շրջապատում, երբեմն էլ՝ հրապարակային դեմարշ է անում Կարեն Կարապետյանի, նրա դիտարկումների, մտքերի դեմ: Մեր հավաստի տեղեկություններով՝ վերջերս, «Դիլիջան» ազգային պարկում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ վարչապետը բնապահպանության նախարարին որոշ հարցեր է ուղղել, Արծվիկ Մինասյանը կտրուկ պատասխանել է նրան ու նշել, թե հենց դրա համար է ինքը ժամանակին առաջարկել փոխել «Դիլիջան ազգային պարկի» տնօրենին, բայց վարչապետը չի համաձայնել:


Սա, բնականաբար, անձնական վիրավորանք է դիտարկվել Կարեն Կարապետյանի կողմից, որովհետեւ հիշում ենք՝ ամռանը, երբ «Դիլիջան ազգային պարկի» տնօրեն նշանակվեց Արմեն Աբրահամյանը, մամուլը գրեց, որ նա ղարաբաղցի է ու ջերմ հարաբերություններ ունի Կարեն Կարապետյանի հետ: Ըստ մամուլի հրապարակումների՝ հենց վարչապետն է նրա նշանակման հարցում դերակատարում ունեցել, իսկ Արծվիկ Մինասյանն ամեն ինչ անում էր, որ պարկի տնօրեն նշանակվի յուրայինը: Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՅԴ-ում էլ ոմանք չեն ողջունում Մինասյանի ըմբոստությունը եւ գտնում են, որ նա, ամեն դեպքում, չպետք է էլ ավելի լարի առանց այն էլ լարված հարաբերությունները: Բայց Արծվիկ Մինասյանը չի պատրաստվում համակերպվել վարչապետի, իր կարծիքով, սուբյեկտիվ վերաբերմունքի հետ: Հենց դրա համար է վերջին շրջանում բնապահպանության նախարարն իր տարբեր հրապարակային ելույթներում, խոսքերում անընդհատ հղում անում ոչ թե վարչապետին, այլ ուղիղ Սերժ Սարգսյանին, դրանով եւս փորձելով ցույց տալ, որ վարչապետն իր համար հեղինակություն չէ, եւ ինքն ընդունում է միայն Սերժ Սարգսյանի հեղինակությունն ու ղեկավարությունը»:


«168 ժամ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, Պուտինը մեղմորեն կմերժի Էրդողանին, ավելին, սա չի անդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա: Նույնիսկ Պուտինի համաձայնության դեպքում Հայաստանը չի համաձայնի ԼՂ խնդրում Թուրքիայի միջամտությանն ու մասնակցությանը: ՀՀ նախագահը բոլոր ամբիոններից խոսում է Թուրքիայի նախապայմանների մասին՝ պնդելով, որ դրանք չեն ընդունվում, եւ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, ուստի չեմ կարծում, որ սա աշխատող տարբերակ է»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի Ղարաբաղյան առաջարկներին, որոնք նա պատրաստվում է ներկայացնել այս շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում:


Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը եւս անհեռանկարային է համարում թուրքական նախաձեռնությունը՝ գտնելով, որ Ռուսաստանին ձեռնտու չէ այս հարցում ընթանալ Վաշինգտոնի շահերի դեմ, քանի որ ԼՂ հակամարտությունը ներկայումս հանձնված է Մինսկի խմբին, իսկ Մինսկի խումբը մեծ առավելություն է տվել Ռուսաստանին: Հիշեցնենք, որ օրերս Էրդողանը հայտարարել էր, թե պատրաստվում է հանդես գալ նախաձեռնությամբ՝ «Ադրբեջանին աջակցելու եւ ադրբեջանական հողերի ազատագրման համար, որոնք զավթվել են հայերի կողմից»։ «Բանակցություններ տեղի կունենան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բնականաբար, սա առաջ կբերի ոչ միայն հայկական լոբբիի, այլեւ Արեւմուտքում որոշ ուժերի անհանգստությունը»,- ասել էր նա»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզը հոկտեմբերի 31-ի՝ պատանդառության միջադեպից միայն յոթ օր անց է սկսել գործել: Բայց պատանդ վերցված 3-ամյա Հմայակ Համազասպյանն այլեւս այդ մանկապարտեզը չի հաճախում: Ավելին՝ հոգեբանները աշխատում են փոքրիկի հետ՝ փորձելով հոգեբանական այդ տրավման բուժել: Մինչ այդ, «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ, շատ ծանր վիճակում է հայտնվել պատանդառուն՝ Արգամ Հովիկյանը, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրան սկզբում տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց, սակայն վերջինիս չեն ընդունել՝ վախենալով, որ կյանքին վտանգ է սպառնում, տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Ու չի բացառվում, որ կալանավայրում հայտնվելուց հետո նրան, մեղմ ասած, հաճելի օրեր չսպասվեն, քանի որ քրեական աշխարհի օրենքներով նրա արարքը՝ փոքրիկին պատանդ վերցնելը, չի ներվում: Նա պետք է բացատրություններ տա»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հովիկ Աբրահամյանի «վտակվելուց» հետո առժամանակ ՀՀԿ ֆրակցիայում «լուսաբացները խաղաղ են եղել», սակայն սպասումը, որ 2018-ին հնարավոր է Արա Բաբլոյանը նոր պաշտոն ստանա, կրկին «սրել» է պայքարը: «Կոնկուրենտ ֆիրման» այդ պաշտոնում է տեսնում «արաբստանների գեղեցկուհի» Արփինե Հովհաննիսյանին եւ լրջորեն զբաղված է նրա լոբբինգով: Ի դեպ, Հերմինե Նաղդալյանի ԱԺ աշխատասենյակը հիմնովին «ջախջախած», վերանորոգած ու տյունինգած ԱԺ նոր փոխխոսնակի «ռեմոնտային վարքագիծն» ամենեւին դուր չի եկել երկրի ղեկավարին. էլ ավելի դուր չի եկել, որ այդ «գործընթացն» իրականացրել է «Գազպրոմ-Արմենիան»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) կարծում է, որ պետք է լուրջ ուշադրություն դարձվի Գագիկ Ծառուկյանի կողմից առաջարկվող 15 մլրդ ներդրումներին, եւ դրա համար պետք է ստեղծվի համապատասխան միջավայր: «Եթե ՀՀԿ-ն հասկանա 15 մլրդ ներդրման անհրաժեշտությունը, ապա դրանից կօգտվի, այն նույնպես կարող է դառնալ կոալիցիոն գործընկերության հիմքը: Ցանկացած ուժ իր ծրագրերն իրագործելու համար պետք է ձգտի իշխանության», - «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Հակոբյանը»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք գրել էինք, որ Հովիկ Աբրահամյանը դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ բուժզննման համար, ինչը հաստատել էր ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանը։ Մեր տեղեկություններով, մինչ «Աստղիկ» դիմելը, նա 4 օր պառկած է եղել տանը. ունեցել է ճնշման եւ «հարակից» խնդիրներ, սակայն չի անսացել տնեցիների հորդորին` դիմել բժշկի, որպեսզի «շուխուր» չլինի: Բայց երբ դրան ավելացել են սրտային «տատանումները», ստիպված է եղել դիմել իր լավ բարեկամ Լֆիկի «Աստղիկ» հիվանդանոց: Որոշ տեղեկություններով` նա ծանր է տանում իր շուրջն ստեղծված նոր իրավիճակը, նաեւ այն, որ չհաջողվեց հանդիպել Դմիտրի Մեդվեդեւի հետ:


Ի դեպ, մեր աղբյուրները հայտնում են, որ վերջինիս հարաբերությունները լավ չեն նաեւ խնամու՝ Գագիկ Ծառուկյանի հետ` «լիքը տարաձայնությունների թեմաներ կան»: Սակայն Արգամիչի հարաբերությունները շատ լավ են Սամվել Կարապետյանի, անգամ իր վաղեմի թշնամու՝ Տիգրան Սարգսյանի եւ գործող վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Վերջերս էլ նա հյուրընկալվել է ԼՂ նախագահ Բակո Սահակյանին եւ նրա հետ գեղատեսիլ Ծիծեռնավանք գնացել «ուքենդի» օրերին` ի հեճուկս իր «լավը չուզողների»: «Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով այցելել եմ Արցախ: Եղել ենք մի շարք գեղատեսիլ վայրերում, հատկապես տպավորված եմ վաղ միջնադարի հայկական ճարտարապետության կարեւորագույն կառույցներից մեկով՝ Ծիծեռնավանքով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին վարչապետը»։

«Գազպրոմ Արմենիա»-ն շարունակում է գլխավորել Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online