3.05.2024
Առաջիկայում կկայանա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում. Ադրբեջանի ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Eurasianet. ՀՀ-ն առավելություններ ունի ԼՂ հակամարտությունում Ադրբեջանի համեմատ

Հայաստանն առավելություններ ունի Ադրբեջանի համեմատ ղարաբաղյան հակամարտության տեսակետից, որոնց թվում են՝ շահավետ աշխարհագրական դիրքը և ռուսական զենքի գնումն առավել մատչելի գներով: Այդ մասին գրում է Eurasianet-ը՝ նշելով, որ հայկական կողմը վերահսկում է ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև հարակից տարածքները:

«Չնայած, որ կողմերը լուրջ պաշտպանական կառույցներ են ստեղծել շփման գծի երկայնքով, Ադրբեջանը կաղում է գրոհելու հնարավորության տեսակետից: Լայնածավալ բախումների դեպքում ստատուս-քվոյի պահպանումը կգնահատվի որպես Հայաստանի հաղթանակ, մինչդեռ Բաքուն ստիպված կլինի գոհանալ փոքր տարածքային նվաճումներով»,-ասվում է հոդվածում:

«Պաշտպանվող հայկական կողմը հարկ չունի հասցնելու զինված ուժերն Ադրբեջանի մակարդակին, որը միլիարդներ է ծախսում սպառազինման համար: Այնուամենայնիվ, հայերն ունեն իրենց կարևոր ձեռքբերումները, ինչպես օրինակ Ս-300 համակարգերը (Ադրբեջանը ևս ունի այդ համակարգերից) և «Իսկանդեր-Մ» հրթիռները (Ադրբեջանը չունի նման համակարգեր)՝ զենք, որն առավել հարկավոր է զսպման, ոչ թե լիարժեք պատերազմի համար», -գրում է պորտալը:

«Ռուսաստանը զինում է 2 կողմերին, ինչը վրդովեցնում է հայերին, սակայն Հայաստանը զենքը գնում է առավել շահավետ գներով», -ասվում է հոդվածում:

ՎԶԵԲ-ը 500 միլիոն դոլար է հատկացրել TANAP գազատարի նախագծի իրագործմանը
Հաջորդ նորություն next